Նիկոլը համոզված է, որ հայ ազգին պետք են նոր դավաճաններ։ Այլ կերպ չես բացատրի արտահերթ ընտրությունների գնալու ներկա քայլերը։ Միգուցե իմաստ կունենար նոր ընտրություններ հայտարարել, եթե լինեին ճնշումներ ընդդիմության կողմից, բայց այժմ ընդդիմությունը ստատիստի դերում հետեւում է Նիկոլ Փաշինյանի քայլերին։
Առաջին հայացքից անհասկանալի է թվում, թե ինչ պատճառով կարող է Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ որոշակի ռիսկի գնալ եւ նոր ընտրություններ կազմակերպել, եթե ոչ ոք նրա վրա չի ճնշում։ Ակնհայտ է, որ նոր ընտրություններ հայտարարելը արձանագրումն է այն փաստի, որ գործող խորհրդարանը լեգիտիմ չէ, եւ որոշակի հարցեր լուծելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է նոր խորհրդարան՝ դավաճանների նոր կազմ։
Այնուամենայնիվ, Մեղրիի հարցն առանց խորհրդարանի հաստատման չի կարող լուծվել։ Այնուամենայնիվ, Ցեղասպանությունից հրաժարվելը չի լինի վարչապետի հրամանագրով, դրա համար պետք է խորհրդարանի որոշումը։ Ներկա խորհրդարանի պատգամավորներն արդեն բավականաչափ վախեցած են իրենց գործած մեծագույն հանցանքներից եւ կարող են հրաժարվել նոր ազգակործան որոշումներ կայացնելուց։ Այնուամենայնիվ, գործող պատգամավորներն արդեն սարսափած են այն պատասխանատվությունից, որ պետք է կիսեն Նիկոլ Փաշինյանին հետ։
Դրա համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է դավաճանների նոր կազմ։ Այս ընթացքում արդեն ի հայտ են եկել արամսարգսյանների ու լեւոնշիրինյանների նման «կուսակցապետեր», ովքեր պատրաստ են իշխանության մի քանի փշրանքի կամ մի քանի կոպեկի համար կատարել Նիկոլի խամաճիկի դերը։
Ընդ որում, այսպիսի արտահերթ ընտրությունների համար արդեն պետք չէ մեղադրել ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ դավաճանության համար նրա մոտ հերթի կանգնած կլիենտ «կուսակցապետերին», ովքեր այս ընթացքում ապացուցել են, որ չունեն ո՛չ քաղաքական պատասխանատվության, ոչ էլ բարոյականության նշույլ։ Այսպիսի արտահերթ ընտրություններ անցկացնելու մեղքն արդեն ընկնում է գործող ընդդիմության վրա, որն, իրեն Նիկոլ Փաշինյանին այլընտրանք հռչակելով, թողնում է, որ նա անարգել իրագործի իր քաղաքական նպատակներն ու կապրիզները եւ շարունակի կործանել Հայաստանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել