Check Point Software Technologies ընկերության փորձագետները նոր խոցելիություն են գտել TikTok սոցցանցում «Գտնել ընկերներ» գործառույթում, որը հասանելիություն է բացում պրոֆիլի տվյալների նկատմամբ:

«Եթե այն չվերացվի, տվյալ խոցելիությունը չարագործներին թույլ կտա հասանելիություն ստանալ օգտատերերի պրոֆիլների անձնական տվյալների, այդ թվում՝ օգտահաշվին կցված հեռախոսահամար, նիքի, օգտատիրոջ եզակի ID-ի, պրոֆիլի լուսանկարների հանդեպ: Ստացված տեղեկությունը չարագործները կարող են օգտագործել հանցավոր նպատակով»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Check Point Research-ը երկու անգամ խոցելիություն է գտել սոցցանցում: Առաջին անգամ փաստաթուղթ է հրապարակվել, որում հաղորդվում է խոցելիությունների շարքի մասին, որոնք օգտագործելով չարագործները կարողացել են հասանելիություն ստանալ անձնական տեղեկատվության հանդեպ, որը պահվում է օգտահաշիվներում կամ գործողություններ ձեռնարկել օգտատիրոջ անունից առանց նրա համաձայնության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել