Այսօր Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հունվարի 24-ին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բլաֆֆ քաղաքից 680 կմ հարավ-արևմուտք և Դունեդին քաղաքից 851 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:

Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել