Սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր հանդիպել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Ինչպես տեղյակ եք, ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ 2021թ. հունվարի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի, ինչպես նաև Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի մասնակցությամբ:
Տեղեկացված լինելով, որ եռակողմ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը բարձրացրել է հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի հնարավորինս արագ կատարման անհրաժեշտությունը, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց սեղմ ժամկետներում Հայաստան վերադարձնելու, իսկ մինչ այդ նրանց կյանքի և առողջության երաշխավորման, նրանց այլ իրավունքների ապահովման հարցը, պարոն Դավթյանի հետ քննարկում ենք ունեցել վերոնշյալ այցի արդյունքների և Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել