Իսրայելի 13 բնակիչների մոտ Pfizer ընկերության պատվաստանյութն ստանալուց հետո դիմային նյարդի ժամանակավոր կաթված է ախտորոշվել:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ստացած 600 մարդկանցից 70 տոկոսի մոտ ներարկման տեղում անհարմարության և ցավի զգացողություն է նկատվել:

Հինգշաբթի երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելում պատվաստված 2 մլն մարդկանցից 1127-ի մոտ կողմնակի ազդեցություն է նկատվել: Ամենալուրջ ազդեցությունը Բելի կամ դիմային նյարդի կաթվածն է: Երկու հիվանդի մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են եղել:

Երկրում պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 2 027 835 մարդ, երկրորդ չափաբաժինը՝ 205 579:

Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 546 087 մարդ, որից 3979-ը մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել