ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել, քաղաքի ոստիկանությանը հղումով գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակով ժամը 21:45-ին՝ Էդդի և Թեյլոր փողացների խաչմերուկում: Դեպքի վայր էին ժամանել փրկարարներ և բժիշկներ:

«Ընթանում է հետաքննություն, հրաձգության հետևանքով տուժել է հինգ մարդ»,- Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը՝ նշելով, որ նախնական տվյալներով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ոստիկանությունը հայտնել է նաև հրազենի հայտնաբերման մասին։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել