Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն գնով 44-օրյա պատերազմի մեղքը բարդել նախկինների վրա, ապացուցել, որ այդ պատերազմն անխուսափելի էր: Այդ նպատակին հասնելու համար նա դիմում է մանիպուլյացիաների, տարատեսակ ու կամային մեկնաբանությունների, որի ընթացքում, ի դեպ, ցույց է տալիս ղարաբաղյան կարգավորման գործընթացի մանրամասներից ու նրբություններից իր անտեղյակությունը:
Սակայն ինչո՞ւ են ռուսներն արձագանքել Փաշինյանին: Ընդ որում, ուշադրություն դարձրե՛ք, Պոպովը պատասխանել է ոչ թե լրագրողի հարցին, հարցազրույց է տվել, այլ արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ կայքով:
Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանը իր ոչ նրբանկատ մեկնաբանություններով ու հոդվածներով հարվածում է Ռուսաստանին՝ որպես համանախագահող և միջնորդ պետություն՝ միաժամանակ վնաս հասցնելով հայ-ռուսական հարաբերություններին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել