Med.News.am-ը գրում է․

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակային իրավիճակի կայունացում էր նկատվում. Վերջին 14 օրերին վարակի վերարտադրման ցուցանիշը, 0.84 էր, մինչդեռ նախորդող 14 օրերին՝ 1.43: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝, քանի որ ամանորյա տոներին մարդիկ հավանաբար շատ էին շփվում միմյանց հետ, կանխատեսվում է, որ առաջիկայում կորոնավիրուսի որոշակի աշխուժացում կլինի:

Հունվարի 12-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսային վարակի 162 643 դեպք ՝ գրանցվել, իսկ մահաբերությունը կազմում է 1.8 տոկոս: 8300 պացիենտ այս պահին բուժման մեջ են գտնվում:

Վարակը ամենից հաճախ հայտնաբերվում է 50-60, 30-35, 0-5 եւ 15-20 տարիքային խմբերում:

Ինչ վերաբերվում է թեստավորմանը, այս պահի դրությամբ, դրական արդյունք են ունենում թեստերի մոտ 16.5 տոկոսը, մինչդեռ նախկինում մոտ 26 տոկոս թեստերի պատխասկանը դրական էր:https://med.news.am/arm/news/28098/amanorya-toneric-heto-hayastanum-koronavirusi-oroshaki-ashkhuzhacum-e-spasvum-masnaget.html

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել