Մոսկովյան հանդիպման սեմին ու ռազմագերիների հարցով Հայաստանի ապիկար իշխանությունների բացարձակ անգործության ֆոնին Ադրբեջանի ԱԳ նախարարը երեկ, նամակ հղելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, հստակ կերպով 62 հայ ռազմագերիների տվել է ահաբեկչի կարգավիճակ՝ իր ենթադրյալ բոլոր հետևանքներով:
Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ գլխավոր գերագույն դավաճանի ու նրա խոսնակի վերջին հայտարարություններից արդեն պարզ է դարձել, որ մոսկովյան հանդիպման օրակարգերից մեկը լինելու է տարանցիկ ճանապարհների (միջանցք-տարածք) դիմաց ռազմագերիների վերադարձը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի նամակը մեկ նպատակ է հետապնդում: Բանակցությունների ժամանակ հայ ռազմագերիներին հնարավորինս ավելի թանկ գնով վաճառել գերագույն գլխավոր դավաճանին: Գին, որն, ինչպես պարզվում է, նամակի բովանդակությունից շատ ավելի հեռուն է գնում տարանցիկ ճանապարհները բացելու պահանջից:
Հիմք ընդունելով գերագույն գլխավոր դավաճանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ անդրադարձ է կատարված «պատանդներին» ու «այլ պահվող անձանց» ու նաև այն հարցին, որ «նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ո՛չ «Մեղրի», ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն», արդեն կարելի է գուշակել, թե ռազմագերիների դիմաց Ադրբեջանն ինչ գին է պահանջում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել