Հայաստանն աշխարհում թերևս միակ երկիրն է, որ առանց վիզայի մուտքի արտոնություն է տալիս հարևան մի երկրի քաղաքացիներին, որի հետ մինչև երկու ամիս առաջ դաժան կռվի մեջ է եղել, որի քաղաքացիներն ամենադաժան կերպով խոշտանգել ու շարունակում են խոշտանգել իր քաղաքացիներին ու այսօր էլ ամենախորն ատելությամբ են լցված իր հանդեպ:
Պարզ է, որ որոշումը կայացվել է նույն «բանավոր փոխըմբռնումների» շրջագծում, քանի որ եթե քո տարածքով ճանապարհ (միջանցք-տարածք) ես տրամադրում, բնականաբար պիտի տրամադրես նաև առանց արգելքի մուտքի ու ելքի հնարավորություն:
Այս դեպքում դավաճան իշխանություններին իր քաղաքացիների
անվտանգությունն ընդհարնապես չի էլ մտահագում: Նրանք շուտով պարզաբանում հրապարակելով հայտարարելու են թե այդ ճանապարհը (միջանցք-տարածք) վերահսկվելու է ռուս խաղաղապահների միջոցով: Բայց չէ, որ Հայաստան էլի սահմանակետեր ունի Վրաստանի ու Իրանի հետ, որոնց միջոցով իրականացվող ելք ու մուտքի հետ որևէ առնչություն չունեն ռուս խաղաղապահները:
Ու ևս մեկ հարց: Հնարավո՞ր չէր առանց վիզայի մուտքի որոշումը պայմանավորել գոնե մի քանի տասնյակ գերիների վերադարձով: Թե այդ հարցում էլ ընդդիմություն էր խանգարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել