Արտահերթ ընտրությունների օրակարգ շրջանառող դավաճանների քաղաքական խումբը վախենում է ոտք դնել Արցախ, Սյունիք, անցյալ տարվանից թաքցնում է պատերազմի զոհերի թիվը, անհետ կորածների թիվը, գերիների թիվը, վիրավորների թիվը: Գերիների վերադարձը տապալված է, որովհետև թշնամին հայտարարեց, որ չի վերադարձնելու նոյեմբերի 9-ից հետո գերի ընկած հայերին, իսկ մենք մինչև հիմա որևէ տեղեկություն չունենք, ոչ միայն, թե ով, երբ է գերի ընկել, այլ գոնե ընդհանուր քանի գերի կա հիմա ադրբեջանում:
Այն, որ դավաճան թալանչիների օրերը հաշված են, դրանում որևէ կասկած չկա, այն, որ դավաճան թալանչիների քաղաքական օրակարգը սպասարկող տզրուկների ապագան մշուշոտ է դրանում ևս որևէ կասկած չկա: Աներկբա է, որ դավաճանների մնալու ամեն օրը նոր աղետների է հանգեցնում, այնպես, որ նստել, սպասել ու ճառելը համարել և համարում եմ ինչ-որ առումով հանցակցություն դավաճաններին:
Այս օրերին ես իրականցնում եմ հանդիպում կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական և հասարակական ուժերի ու անհատների հետ: Փորձում եմ ընդհանուր գործողությունների օրակարգի շուրջ եզրեր գտնել:
Բանտարկությունից ոչ միայն չեմ վախենում, այլ բանտարկությունը հաճույքով կընդունեմ որպես պայքարի բնական փուլ:
Դավաճան վիժվածքների և նրանց քարոզիչ-սպասարկուների նկատմամբ անողոքությունը կլինի այն առաջին կարևոր գործը որի վրա կվերակառուցենք մեր պետականությունը:
Ներողամտություն չի լինելու... տոլերանտները թող գնան Սորոսից փող կպցնեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել