Երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող, երբ չես ընդունում այս ամենում քո համար մեկ մեղավոր լինելը ... քո կառավարած երկրում զինվորը խրամատ էր փորում ձեռքով (լավագույն դեպքում բահով), իսկ նրա գերեզմանը փորում են էքսկավատորով:
Բարոյականություն և պատիվ ունենայիր՝ հրաժարական կտայիր և Ամանորյա ուղերձով քո ապիկար և պարտության խորհրդանիշ դեմքով չէիր մտնի 2021:
Այցելեք Եռաբլուր և քաղեք ձեր դասը: Այդ դասի իմ բաժինը ցավոտ է, շատ ցավոտ, հաղորդելու չի:
Մենք՝ հայերս, Հայաստանում ապրողները, պետք է վերջապես հասկանանք, որ անկարելի բաներ չկան, և երազանքը միայն գործի կեսն է, իսկ այն մյուս կեսի համար աշխատել և արարել է պետք:
Պետք է պետություն և առաջնորդություն, միայն այս դեպքում ժողովուրդը կլծվի արժեքի ստեղծման և հաղթանակների: Չգիտակցված և անհետևանք պարտությունը ապիկարներինն է, մերժեք դրանց և նայեք առաջ:
Շնորհավոր Ամանոր: Առողջ եղեք՝ մարմնով և ոգով:
Image may contain: outdoor and nature
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել