Մեր երկիրը, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքի մարզը նոր, ավելի վտանգավոր իրողության դեմ է կանգնած։
Բոլորը խոսում են սահմանների մասին, թուրքերի առատության մասին, բայց մոռանում մի շատ կարևոր և վտանգավոր իրողության մասին։
Հարավում Ադրբեջանը և Թուրքիան բազմաթիվ ահաբեկիչներ էին բերել, որոնց խոստացել էին լավ ու բարեկեցիկ կյանք հաղթանակից հետո։ Այժմ այդ ահաբեկիչներն ուղիղ վտանգ են ներկայացնում ՀՀ-ին, քանի որ մեր սահմանները բաց են, նույնիսկ կան ճանապարհներ, որոնք վերահսկվում են ադրբեջանցիների կողմից։ Ահաբեկիչները չունեն հատուկ տարբերանշան, որպեսզի նրանց տարբերել լինի, նրանք էլ սովորական հագուկապով են և կարող են ներթափանցել մեր երկիր, հատկապես Սյունիք․․․
Հետո չասեք, թե այդ վտանգի մասին չէինք մտածել, այդ ռիսկի մասին էլ չէին բարձրաձայնել մասնագետները․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել