Հետաքրքիր է, որ մինչև պատերազմը տարիներով կառուցված հայկական քաղաքական ինքնությունը, որ դրսևորվում էր նաև Արցախի վերահայացած տարածքի տեղանունների կիրառմամբ (օր.` Քարվաճառ, Կովսական և այլ), Հայաստանի ներկայիս ղեկավարությունը մի օրում դադարեց կիրառել և վերացրեց քաղաքական բառարանից: Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ, օրինակ, ՀՀ վարչապետը կիրառում է Արցախի տարածքների բացառապես թուրքական տեղանունները (օրինակ՝ երեկվա տխրահռչակ հարցազրույցում օգտագործում է Զանգելան և Կուբաթլու տեղանունները):

Ասեմ նաև, որ մինչև պատերազմը «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ հայտնի վարչապետը երեկ գոնե մի բառով չասաց, որ Արցախն օկուպացված է թշնամու կողմից (օր.` Հադրութը): Ադրբեջանի գործը Հայաստանի նման ղեկավարի հետ շատ հեշտ է. նույնիսկ կարիք չկա ջանք թափելու, ՀՀ ղեկավարն ինքն է ասում, որ դրանք Ադրբեջանի տարածքներն են:

Սրան զուգահեռ՝ Ադրբեջանում շարունակում են վայելել հաղթանակը` իրենց քաղաքի փողոցներն ու խանութները կոչելով Արցախի տեղանուններով: Ահա ադպիսի մի օրինակ Բաքվից. «Հադրութ» խանութը ողջունում է իր հաճախորդներին, իսկ ՀՀ ղեկավարն արդեն մոռացել է դրա մասին:

ՀԻՇԵՑՈւՄ․ ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել