ԷԴ ԿՈՇԻԿՆԵՐՈՎ ԷԼ ՈՏՆԱԿՈԽ ԱՐԵՑ ԱՄԵՆ ԲԱՆ
Այս պահին հայոց բոլոր եկեղեցիներում տարեվերջի Ս. Պատարագ է մատուցվում: Ի աջակցություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարավոր հավատացյալներ են խմբվել եկեղեցիների շուրջ: Նաև այն պատճառով, որ որոշ թափթփուկներ, այդ թվում պետական պաշտոնյաներ, եկեղեցին անարգելու կոչեր էին հնչեցրել: Սա նոր չէ, սա ԻՔ-ի համոզումների, թիրախավորման և ուղղորդումների շարքից է:
Մինչ Վեհափառը կհասներ եկեղեցի՝ հարյուրավոր հավատացյալներ ձգտում էին հասնել նրա աջին, ու դեպի խորան ճանապարհը շատ երկարեց…
Նայում եմ ու մտածում՝ թող փորձի այս օրերին այսպիսի բազմության մեջ հայտնվել, կամ առանց թիկնազորի Հայոց աշխարհում շրջել նիկոլը, այն նիկոլը, որ դեռ փորձում է շահարկել ժողովրդի աջակցություն արտահայտությունը: Այն նիկոլը, որին անգամ Սիսիանի համայնքապետը չդիմավորեց ու այդպես էլ Սյունիք չհասավ՝ ճողոպրելով սյունեցիների ցասումից:
Բայց նիկոլն իրականում երբեք, երբեք ժողովրդի կողքին չի եղել: Ժողովուրդը նրա գործիքն է եղել ընդամենը և միայն...: Նրանը եղել է իշխանության սևեռուն և հիվանդագին տենչը, փառասիրությունն ու ընչաքաղցությունը, գուցե մանկության ինչ-ինչ բարդույթների հաղթահարումն ու մտասևեռումը…:
Ուշադիր ու մտածելով նայեք նիկոլի FB պաշտոնական էջի հիմնական նկարին. այն սպորտային կոշիկներն են, որոնցով քայլելով հասավ ու մտավ կառավարության շենք:
Հայաստանի և ոչ մի արժեք, ոչ մի խորհուրդ ու գանձ այդպես էլ չարժանացավ ՀՀ վարչապետի ակնածանքին և ուշադրությանը...
Ու այս պատկերը շատ բացատրելի է, ափսոս՝ շատ ուշ, շատ առումներով անվերադարձ ու ուշացած... իսկ շատերը դեռ համառում են իրականությունը հասկանալ…
Կոշիկները միայն քայլելու խորհրդանիշ չեն, այլև տրորելու, փչացնելու, նվաստացնելու, քայքայելու…նա հենց այդ առաքելությամբ էլ եկել էր՝ իր ճանապարհին փչացնելով, տրորելով, նվաստացնելով, արժեզրկելով, վարկաբեկելով, ոչնչացնելով ամեն բան, այն ամենն՝ ինչ ազգային էր ու մեզ ապրեցնող…անգամ մեզ ապրեցնող հաղթանակի խորհրդանիշ ԱՐՑԱԽ-ը…
Ու ավելի սարսափելին այն է, որ շատերն անգամ հիմա չեն զգում, հրաժարվում են հասկանալ մեր կորուստների ծավալը, ողբերգականությունն ու անդառնալիությունը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել