Ալիևն ու Փաշինյանը համոզված են, որ «Շուշին, Շուռնուխը, Որոտանը և Արցախի տարածքները Ադրբեջան են, և վե՛րջ»։ Նիկոլի շրջապատն այս հարցում ագրեսիվ քարոզ է տանում։ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար, փողով ժպիտներ հավաքող ժուլիկ, Քոչարյան Անդրանիկ, մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ․․․ բոլորը զբաղված են Ադրբեջանի շահերի պաշտպանությամբ։
Ինչ մնում է Նիկոլին, ապա նա բզկտված Արցախն ամբողջությամբ չհանձնելուն միտված եռակողմ համաձայնագիրը ռուսների վրա փորձում է ծախել որպես նվեր, թե բա` դուք զորք մտցրիք, ինձ էլ հնարավորություն չտվեցիք ամբողջությամբ ձերբազատվել Արցախից, դե, ուրեմն ինքներդ էլ զբաղվեք արցախցիների խնդիրներով։
Ռուսներն, իրենց շահից ելնելով, թույլ չտվեցին Նիկոլին մինչև վերջ հանձնել Արցախը և մտան այնտեղ, ինչը նյարդայնացնում է «թավշյա» հեղափոխության արտաքին փայատերերին՝ արևմտաթուրքական ուժերին։ Նիկոլն այդ ամենը կոմպենսացնում է Հայաստանի սահմանները փոքրացնելով։ «Կինոն» դեռ առջևում է։
Նօլդի՞ Փաշինյան։
Զարթնի՛ր, հայ ժողովուրդ, 1915 և 1920 թվականները թակում են դուռդ։ Ավելի ճիշտ՝ մտնում են ներսի կողմից Նիկոլի բացած դռան միջով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել