Կապիտուլյացիայի ստորագրումից անցել է 45 օր: ՀՀ ղեկավարը ոչ մի արտասահմանյան այց չի ունեցել, թեև էս պահին Հայաստանին սպասվող տնտեսական աղետին դիմագրավելու համար մեզ անհրաժեշտ է գերակտիվ համագործակցություն արտաքին գործընկերների և Սփյուռքի հետ: Միայն այդ կերպ է հնարավոր գոնե մասամբ մեղմել տնտեսական վնասները:
Իսկ գիտե՞ք, թե ինչու արտասահմանյան այց չունի ու չի ունենա ՀՀ վարչապետը:
Պատճառը մեկն է. իրեն հարգող ոչ մի պետության ղեկավար չի հանդիպի խայտառակ պարտություն կրած ու սեփական երկրում ազատ տեղաշարժ չունեցող առաջնորդի հետ, ուստի գրեթե բացառվում է, որ առաջիկա ամիսներին մենք որևէ առաջընթաց կունենանք այս ճահճից դուրս գալու հարցում, քանի դեռ Հայաստանը ներկայացնում է ներկայիս վարչապետը և իր տգետների թիմը:
ՀԻՇԵՑՈւՄ․ ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանության պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել