Երբ նախկինները կոռումպացրած խանութներ էին բացում, նրանց պետք էր տարածքներ, որտեղ կանգնեն այդ խանութները, սպառողներ, ովքեր այդ խանութներից առեւտուր անեն, եւ պաշտպանված երկիր, որտեղ այդ սպառողները փող կաշխատեն, որ իրենց մոտից առեւտուր անեն։
Երբ նախկինները կոռումպացրած հէկ-եր էին սարքում, նրանց պետք էր անվտանգ երկիր, որտեղից գետերը կգային ու կպտտեին տուրբինները, ու մարդիկ, ովքեր կսպառեին այդ էլեկտրականությունը, եւ բնականաբար՝ որ այդ մարդիկ վճարունակ լինեն։
Ներկաները միակ բիզնեսը, որի մասին լսել եմ՝ դիմակների ցեխն է, դրա համար ամեն ինչ անում էին, որ համաճարակը անխափան տարածվի ու դիմակների կարիք միշտ լինի, եւ մարդկանց ծեծում եւ ասֆալտին էին պառկեցնում, որ այդ դիմակները առնեն։
Բանակը սրանց պետք է զուտ որպես միջոց, որ Պատրոն Դավոյի միջոցով թանկ ավտոմատներ առնեն, ժանգոտած զենիթային կայաններ ու չթռնող ինքնաթիռներ։
Եվ, ընդհանրապես, սրանց թալանի համար ոչ երկիր է պետք, ոչ էլ մարդիկ։
Պետք է մի աթոռ, որի վրա նստի Նիկոլը, եւ գանձարան, ուր երկու ձեռքը քշտած մտնեն եւ թալանեն պարգեւավճարներով, ատկատներով, հիմնադրամներով ու այլ լափամիջոցներով ։
Որ իրեն կողմից թալանվող այդ գանձարանը պետք է երկիրն ու մարդիկ շարունակաբար լցնեն՝ կամ դեռ մտքներով չի անցել, կամ էլ այդ գործն էլ են Ալիեւի վրա գցել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել