Armday.am-ը գրում է․

Սիրելի՛ սյունեցիներ

Օրհասական է պահը։ Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները։ Այդ կորուստը շատ մոտ ժամանակաշրջանում կբերի Սյունիքի ամբողջական կործանմանը։ Մենք իրավունք չունենք դա թույլ տալու։

Սյունիքը դեռևս 1988թ֊ին համախմբվեց և պահեց մեր սահմանները։ Այսօր կրկին համախմբվելու ու պայքարելու ժամանակն է։ Ոտքի ելե՛ք, ինքնակազմակերպվե՛ք, պահանջե՛ք դավաճան ղեկավարի հրաժարականը, ամուր կանգնե՛ք սահմաններին և թույլ մի՛ տվեք ազերիները ոտք դնեն սյունյաց անարատ հողին։ 

Երկու օր առաջ վիրահատվել եմ, գտնվում եմ բժիշկների վերահսկողության տակ։ Շատ շուտով կմիանամ ձեզ, որ միասին ամուր պահենք մեր երկիրը։ 

Մենք Սյունիք չունենք թշնամուն տալու։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել