Հիմա էլ տնտեսական ճգնաժամն է թակում մեր դռները։ Այն ոչ միայն և ոչ այնքան պատերազմի և COVID-19-ի արդյունք է, այլև ՀՀ կառավարության և ԿԲ պոպուլիստական, անհեռատեսական քաղաքականության։ Քանի տարի է ասում ենք, գլոբալ աշխարհում ճիշտ է ազգային արժույթի փոխանակարժեքի մշտական և սահուն իջեցումը (օրինակ, տարեկան 8-10 դրամով)։ Ու՞մ և ի՞նչի համար էր ՀՀ ԿԲ-ի վերջին 2.5 տարիների ընթացքում "կայունացրել" դրամը։ Բացատրությունը մեկն է. աչքակապություն և պոպուլիզմ։ Այս պայմաններում դրամի փոխանակարժեքը պարբերաբար գահավիժում է։ Մեր օրերի տնտեսական ճգնաժամի կվինտէսենցիան կրկին փոխանակարժեքն է։
- Սեպտեմբեր-նոյեմբերին ՀՀ ԿԲ պահուստներ գահավիժեցին։ Միայն հոկտեմբերին դրանք նվազեցին 550 մլն դոլարով։
- Ունենք արտահանման անկում։
- Բանկերի վարկային պորտֆելում աճում է դոլարային վարկերի տեսակարար կշիռը։
- Ավանդների դոլարիզացիայի բարձր մակարդակը։
- Զուտ տրանսֆերտների անկումը։ Շարունակվում է միջոցների արտահոսքը երկրից։
Եվ կրկին ԿԲ-ն ճիշտ հակառակն է անում։ Կարճաժամկետ շրջանում նա պարտավոր է գոնե կապել դրամի (փողի) զանգվածը։ Բայց մենք ինչ-որ դամբուլային քաղաքականության ականատեսն ենք։
Պակաս կարևոր չէ նաև գործող կառավարության, պատերազմը պարտված, դավաճանաբար հողեր հանձնած վարչապետի և ՀՀ Նախագահի հրաժարականը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել