Երկրում խարիսխված տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամի պայմաններում, առողջապահության ՄԱՀարարը փակում է Քասախի նևրոզների կլինիկան: 50-ից ավել բուժաշխատողներ զրկվում են աշխատանքից, իսկ բազմաթիվ բուժառուներ՝ հասանելի օգնությունից: Խոսքեր չկա՝ նա ստահակ է, բայց...

Ի՞նչ գործողություններ է ձեռնարկում ժողովուրդը, որպեսզի չփակվի Քասախի նևրոզների կլինիկան... Գիտե՞ք... Ասեմ՝ գլխակերների կառավարությունը հեռացնելու մեր պայքարին միանալու փոխարեն նրանք նամակով դիմում են հող հանձնող դավաճանին ու առողջապահության ՄԱՀարարին և սրտաճմլիկ բացատրություններ տալիս, թե հիվանդները կզրկվեն բուժման, իսկ բժիշկները՝ ընտանիք պահելու հնարավորությունից...

Արդյո՞ք ճիշտ է ընտրված պայքարի միջոցը... Արդյո՞ք «ապաքաղաքական» ձևանալու ժամանակն է... Արդյո՞ք արդար կլինի, եթե փակվի Քասախի նևրոզների կլինիկան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել