Ինչո՞ւ պետք է հեռանա այսօրվա իշխանությունը։
Հեռացումն այլևս դուրս է բարոյական համատեքստում դիտարկելու բովանդակությունից։
Հարցն այստեղ շատ ավելի վտանգավոր և կործանարար իրողության մասին է։
Թշնամին անցել է հոգեբանական շատ ուժեղ պատերազմի և այդ պատերազմում մենք, այսինքն՝ իշխանությունը, կրկին տանուլ է տալու։ Թշնամին այսօր շատ լավ է ճանաչում մեր իշխանությանը, գիտի նրանց ձախողումների պատճառները, թերությունները, մեր իշխանության նկատմամբ միջազգային ընկալումները և գործի է դնում հոգեբանական ջախջախումը։

Իմ երկրի վարչապետին, առաջին դեմքին անընդհատ վիավորող, նվաստացնող թշնամին հոգեբանորեն նաև ինձ է վիրավորում և նվաստացնում։

Ո՞վ պետք է գա։ Չգիտեմ, թե ով պետք է գա, թե ում կարող եմ այլևս վստահել և իսկապես հավատալ, որ կդառնամ հպարտ քաղաքացի։ Հավատս կորել է բոլորի և ամեն ինչի նկատմամբ։ Այն հավատը, որը 2018թ․-ի գարնանն ավելի ամպրապնդվեց, ապագայի հանդեպ հավատը։

Նորից եմ ասում՝ թշնամին ոչ թե Սյունիքի վրա աչք ունի, այլ ամբողջ Հայաստանի, և արդեն սկսել է դիտարկել Հայաստանը որպես Թուրքիայի մի նահանգ տարբերակը։ Ավելին ասեմ՝ խոսում են, որ կարող են Թուրքիայի պետականության ձևը փոխել և դարձնել դաշնային հանրապետություն․․․

Ի՞նչ է պետք մեզ անել։ Օր առաջ պետք է փոխվի իշխանությունը, գա նորը, որին չի ճանաչի թշնամին, գոնե տևական ժամանակ չի կարող հասկանալ՝ ուժեղ և թույլ կողմերը որոնք են, գոնե էլ չի նվաստացնի երկրիս վարչապետին, որը պարտվել է իրեն․․․

Հատուկ տհասների, հատուկ անհայրենիքների համար ասեմ, որ չունեմ քաղաքական որևէ ուղղվածություն, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, այն հայրենիքը, որը հիմա արյունաքամ է լինում, քանի որ վիրակապը, որ դրել են վերքին, չմշակված վերքին են դրել, և միշտ վիրակապը փոխելիս ավելի ուժեղ է ցավում։

Երեկվա օրվանից բան չհարցնեք․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել