Մեր երկրում անտերություն ու անիշխանություն է տիրում։
Վարչապետի պաշտոնում հայտնված մարդը զբաղված է բացառապես իր աթոռի խնդրով։ Այլ բան իրեն չի հետաքրքրում։ Որ ուզենա էլ, չի կարող այլ գերիներով, զոհվածներով, սահմաններով զբաղվել, քանզի Ալիևի համար ինքը բացառապես ծաղրի առարկա է։
Ու մինչ Փաշինյանը պաշտոնի պահպաման հարցերով է զբաղված, այդ ընթացքում ադրբեջանական զինվորները մխրճվել են Սյունիքի մեր սահմաններից ներս։ Այս անգամ թիրախում Արավուս գյուղն էր։ Բնակչությունն անպաշտպան է։ Ադրբեջանական զորքի դեմ գյուղի ժողովուրդն է փորձում կռիվ տալ։
Նիկոլի օր առաջ հեռացումը մեզ համար բառիս բուն իմաստով անվտանգության ու գոյության հարց է։ Վաղը բոլորս ոտքի պետք է կանգնենք։
Նիկոլը միացրել է Հայաստանի հետհաշվարկը։ Մենք պետք է ի՛ր հետհաշվարկը միացնենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել