Որպեսզի մարդիկ լավ պատկերացնեն, թե ինչու նիկոլը պետք է հեռանա, բերեմ մի շա՜տ պարզ օրինակ։ Պատկերացրեք՝ դուք ձեր տունը վերանորոգելու համար շինարարական մի խմբի վճարել եք 8 մլն դրամ, գնել եք 15 մլն դրամի շինանյութ ու տվել եք երեք ամիս ժամանակ, որպեսզի աշխատանքներն ավարտեն։ Երեք ամիս հետո գալիս ու տեսնում եք, որ ամբողջ շինանյութը վատնված է, ձեր պատվիրած աշխատանքը արված չէ, իսկ շինարարներն ասում են, որ աշխատանքները տապալել են նախկին շինարարները։ Դուք ուզում եք շինարարների հախից գալ, իսկ ձեր երեխաներն ասում են, որ իրենք սիրում են այդ շինարարներին ու պետք է էլի մնան, ու դուք էլի փող պետք է վճարեք նրանց, քանի որ 50 տարվա պապական տունը հնարավոր չի 3 ամսում վերանորոգել։ Միանգամից մքտներիդ եկավ, որ էդ երեխաներին պետք է հանձնեք մանկատուն, չէ՞։ Դե հիմա մեր վիճակը պատկերացրեք, երբ դուք գրում եք․ «Նիկոլը մեր վարչապետն ա, ինքը պետք է մնա»։ Ձեր դեպքում մանկատունը կարող է լինել Ադրբեջանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: