Կատարի և Պարսից ծոցի մյուս պետությունների (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Բահրեյն) միջև հաշտեցումը տեղի կունենա Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում, որը նախնական որոշմամբ տեղի կունենա Բահրեյնում` դեկտեմբերին: Այս մասին տեղեկացնում է քուվեյթական Al-Rai պարբերականը`հղում տալով իր դիվանագիտական աղբյուրին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Պարսից ծոցի երկրների հաշտեցումը տեղի կունենա գագաթնաժողովի ընթացքում, որը նախատեսված է անցկացնել Բահրեյնի Թագավորությունում,այս ամիս»,-ասել է պարբերականի աղբյուրը:

2017-ի ամռանը Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և նրանց ներքին գործերին միջամտելու մեջ: Դրան հաջորդել էին տնտեսական պատժամիջոցները և էմիրության տրանսպորտային շրջափակումը: Մասնավորապես, երկրները փակել են օդային տարածքը Կատարի ավիացիայի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել