Sky News-ի արաբական ծառայության տվյալներով (կից հոդվածն՝ այստեղ) Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք նոյեմբերի 10-ի խայտառակությունից հետո անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այդ ընտանիքները գերազանցապես թուրքոմաններ են (թյուրքական ցեղեր), որոնք պետք է փոխեն տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը։ Իմիջիայլոց, հենց այս նույն մեթոդով (դեմոգրաֆիական ինժեներիա) Թուրքիան իրեն է ենթարկում Սիրիայի հյուսիսի տարածքներն արդեն մի քանի տարի։ Այս լուրը հաստատվում է նաև այլ աղբյուրներից։

Եթե նայեք քարտեզին, կհասկանաք, թե ժողովրդագրական պատկերի փոփոխությունը ինչ է նշանակում. Հայաստանը և Արցախից մնացած հատվածը արևելքից ու հարավ-արևելքից շրջափակվում են նոր թյուրքերով, որոնց հովանավորը Անկարան է, և որոնք պատրաստի զինյալներ են։ Սա պետք է անհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանին և թե՛ Վրաստանին։
Դե, իսկ մեզ պիտի որ սթափեցնի։ Եթե հասկացել եք մեր վրա կախված ֆիզիկական նոր վտանգը, ապա ժամանակն է պահանջելու կոմպետենտություն ու իրական քաղաքականություն, ոչ թե կրկես ու քաղաքականության իմիտիացիա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել