Politik.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բիրտ ուժ է կիրառում ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ։ Սոցիալական ցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ ոստիկանական ուժերը չեն բավարարում քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար, ուստի ոստիկանության զորքերի շարքերում քաղաքացիների նկատմամբ բռնություններ են կիրառում նաև օլիգարխների թիկնազորի անդամներ։

Այս լուրերը արժանահավատ են թվում հատկապես այն դեպքում, երբ տեսնում ենք, որ քաղաքացիների նկատմամբ բռնություններ գործադրող ոստիկանները հիմնականում դիմակավորված են և չունեն որևէ տարբերանշան։ 

Ի դեպ հետաքրքիր է, որ անգամ նախկին իշխանությունների օրոք ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ դիմակավորված չէին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել