Ինչ-որ մեկը խոսում էր «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելուց»։

Ինչ-որ մեկն ասում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Ինչ-որ մեկն ասում էր, որ խնդիրը «չունի ռազմական լուծում»։

Ինչ-որ մեկն ասում էր, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ միանձյա չի կարող, ուղղակի չի կարող որոշել։

Ինչ-որ մեկն ասում էր, որ յուրաքանչյուր լուծում պետք է «ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին»։

Ինչ-որ մեկն ասում էր, որ այն պահին, երբ ժողովուրդը կցանկանա` ինքն անմիջապես կհեռանա։

Ինչ-որ մեկը հարյուր, հարյուր հազար սուտ էր խոսում։

Եվ ինչ-որ ժողովուրդ նրան ներում էր, ներում էր, ներում էր։

Եվ ներում է։ Եվ ներելու է ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել