Նիկոլ Փաշինյանն այսօր բավականին անդրադարձավ բռնության անթույլատրելիությանը։ Ի՞նչ է դա նշանակում. բնական է՝ նախապատրաստվող բռնությունների տեղատարափ։

Քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել BlogNews.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր, Adekvad կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի վրա։

Ի դեպ, վերջինս պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է առաջնագծում՝ պաշտպանելով հայրենիքը։

Դասալիքները չեն ներում ազատամարտիկներին՝ չհանդուրժելով այդչափ հայրենասիրությունը։

Հարգելի պարոն Arman Tatoyan, Դուք պատերազմի եւ, ընդհանրապես, հետիշխանափոխության ընթացքում, որպես Սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմին, եղել եք առավել կայունն ու պրոֆեսիոնալը։

Ի դեմս մեր՝ International Center on Development of Parliamentarism հասարակական կազմակերպության՝ խնդրում եմ այս դյուրագրգիռ ժամանակահատվածում լինել առավել հետեւողական բռնության կիրառման կոչերի եւ դեպքերի հնարավորինս կանխարգելմանը, բացահայտմանը եւ պատասխանատվության ենթարկմանը։

Հայեր ջան, անկախ ձեր քաղաքական նախասիրություններից՝ մի սադրեք եւ սադրանքի մի ենթարկվեք. հայը չպետք է թափի հայի արյուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել