Չէի ուզում անդրադառնալ Արծրուն Հովհաննիսյանին, բայց տեղ չթողեց..
Դեպքեր կան, որ հրաման կատարողի ու տվողի մեղքը հավասարվում է....
Այսքանից հետո ինձ իսկապես հետաքրքիր է, ինչպես է իրեն զգում Արծրուն Հովհաննիսյանը: Որպես սպա, որպես տղամարդ, որպես պաշտոնյա, պետական ծառայող, որպես սիգար ծխող, որպես տիկին վարչապետի քարոզչական գործիք: Այս ամենից հետո ինչպես է նա:
Նա ուսադիրի տակ գտնվող սպա է, որը զգետնել է իր ուսադիրը, զգետնել է հազարավոր զոհերի ապագան, զգետնել նրանց ծնողների հույսերը, զգետնել մեր պատիվը: Կասե՞ք զինվորին ուժ էր տալիս, ես կասեմ չէ: 44 օր մասնակցում էր ընտանիքապետության բեմադրած մասկի շոուին, ու խաբում էր մի ողջ ազգ, ու ում այդ ազգը անվերապահ հավատում էր ու ինչ:
Արծրունի ամեն ստատուսից հետո ես սկսել եմ կասկածել այն տեղեկություններին, որ ստանում էի, մինչեւ անհերքելի ապացույցներ։ Ու զարմանում... լավ բա սենց ոնց կլինի։ Տղերք բա ճիշտը ե՞րբ եք ասելու: Չէ որ այդ սուտը քանդեց մեր տունը....
Ամեն մի զգետնված բայրաքթար զգետնել է բազմաթիվ կյանքեր, որոնց մասին նրա բառերը եղել են հետևյալը` «տակտիկական նահանջը դեռ տարածքի կորուստ չէ», «մենք զոհերը չենք թաքցնում, ճշտում ենք ասում են»: Լու՞րջ: Արայիկ Հարությունյանը գիտեր, որ օրը միջինում հարյուր զոհ ենք ունեցել, ՊՆ ու ԳՇ , որոնց տեղեկագրերից նա ինֆորմացիա էիր ստանում չգիտե՞ր: Իսկ գու՞ցե, որ ճիշտը ասեր, մի քանի հարյուր կամ հազարի կյանք ավելի շուտ փրկվեր, մեր ժողովրդի հոգեվիճակը ու քայլերը այլ լինե՞ին: Նա չգիտե՞ր երբ ու ինչպես է ընկել Զաբրայիլը, չգիտե՞ր, երբ է ընկել Զանգելանը, չգիտե՞ր երբ է ընկել Շուշին, գիտեր, գիտեր նաև թե ինչ տարբերակներ են եղել սեղանին դրված: Բայց ավաղ... Նա ժամանակ ուներ իշխանության ձեռք բերած զենքերի մասին հեքիաթ պատմել ու ֆբ-ում կռվել: Ստել: Այսքանից հետո նա սերունդ է կրթելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել