Իրավիճակը բեկում է պահանջում...

Հայեր ջան, չպետք է թեւաթափ եղած հետեւենք, թե ինչպես է կյանքի կոչվում մեզ պարտադրված հայակործան փաստաթուղթը։

Չպետք է մեր սերունդներին կտակենք այս ամոթն ու ավելի խորացված խնդիրներով հայրենիքը։

Ժամանակը գնում է եւ բավականին քիչ է։

Անրաժեշտ է գործել. անհաջողության դեպքում գոնե կսփոփվենք, որ փորձել ենք։

Իրավիճակը բեկում է պահանջում, եւ այդ բեկումը դո՛ւ ես։ Հրաժարական տուր՝ ստեղծելով բանակցային գործընթացում բեկում մտցնելու հնարավորություն։

Բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ տարբերվող հայացքներ կրողներ, օրհասական պահ է, միավորվելու ժամն է։

Հայ ազգի ամբողջ կարող ներուժը պետք է առավել միավորված գործի, քան երբեւէ՝ փորձելով ներազդել մեկնարկած գործընթացի վրա։

Իշխող ուժը պետք է հեռանա, ինչն էլ հիմք կհանդիսանա փաստաթուղթը բանակցային սեղան վերադարձնելու եւ գոնե առավել ոչ հայանպաստ կետերում փոփոխությոպններ կատարելու համար։

Սկզբունքորեն մշտապես եղել եմ քաղաքականապես չեզոք՝ ունենալով իմ մասնագիտական պատկերացումները եւ ճշմարտությունը, սակայն այսօր՝ ժամը 13:00-ին, լինելու եմ Ազատության հրապարակում՝ ձեռքերս չծալելու եւ գործելու պահանջով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել