Որպեսզի մոտավոր պատկերացում կազմեք ընտրությունների լարվածության մասին
Օրինակ՝ 5 մլն ընտրող ունեցող Ջեորջիայում ձայների տարբերությունը կազմում է 2000 ձայն, 6.5 մլն ընտրող ունեցող Փենսիլվանիայում՝ 9000 ձայն, Նևադայում ձայների տարբերությունը 12.000 է հօգուտ Բայդենի և այլն: Պարզ է, որ նման պարագայում վեճերն ու վերահաշվարկներն անխուսափելի են, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ամսի 4-ին մի շարք նահանգներում Թրամփը վստահ առաջատար էր, իսկ արդեն ամսի 6-ին Բայդենն է առաջատար:
Բնականաբար, սա հիմք է Թրամփի համար վերահաշվարկ պահանջելու, մանավանդ որ 1% տարբերության պարագայում վերահաշվարկը պարտադիր է:
Այս պահին Բայդենն ունի 253 ընտրիչների ձայն (հարկավոր է՝ առնվազն 270), իսկ Թրամփը` 213: Միաժամանակ, Բայդենն ունի ընտրողների 73.7 մլն ձայն, իսկ Թրամփը՝ 69.5 մլն: Նորից ու նորից եմ կրկնում՝ նման պայմաններում Թրամփի հաղթանակը ուղղակի հերոսություն կլիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել