Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 46 միլիոնը։ Այս մասին վկայում են Worldometers առցանց թարմացվող կայքի տվյալները:

Ըստ կայքի պարբերաբար թարմացվող տվյալների՝ ամբողջ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի 46 404 614 դեպք, վարակի զոհերի թիվը հասել է 1 200 537-ի, բուժվել է 33 490 936 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 9 402 590 դեպք, որից 236 072-ը՝ մահվան ելքով:

Վարակակիրների թվով առաջին հնգյակում են Հնդկաստանը՝ վարակման 8 184 082 դեպք, 122 149-ը՝ մահվան ելքով, Բրազիլիան՝ 5 535 605 դեպք, 159 902-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ 1 618 116 դեպք, 27 990-ը՝ մահվան ելքով, և Ֆրանսիան՝ 1 367 625 դեպք, 36 788-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 216 երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել