Հրադադարարը և զինադադարը հաստատելը չեն խնդրում, աղերսում, մուրում, այն պարտադրում են:
Եթե չես կարողանում պարտադրել, ապա պետք է հասկանալ, որ այն որևէ մեկը քո փոխարեն չի անի:
Նախկինում դեպքեր եղել են, երբ հակառակորդը մուրացել է զինադադար, ու մենք, այս կամ այն հանգամանքից և հատկապես միջնորդների հորդորի ու ռեսուրսների սակավության գործոնից ելնելով, գնացել ենք դրան:

Սակայն հարձակողական մարտավարություն, կորցնելու ոչինչ չունեցող ու ռազմաճակատում հաջողություններ ունեցող հակառակորդը սովորաբար հակված չէ հրադադար/զինադադարի:
Եվ դա տրամաբանական է:
Հրադադար/զինադադարը անհրաժեշտ է զենքերը մաքրելու ու լիցքավորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել