Մոլդովայի արտաքին գործերի նախարար Օլեգ Ցուլը Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին: Շնորհավորանքի տեքստում ասվում է․

«Քիշնևի և Բաքվի դիրքորոշումների նմանությունը տեղական հակամարտությունների կարգավորման գործընթացում ընդգծվում է այն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման անհրաժեշտությունը, որոնք իրենց տարածքում ունեն այդպիսի խնդիրներ»:

Ակնհայտ է, որ Մոլդովայի արտգործնախարարը մոռացել է միջազգային իրավունքի այլ սկզբունքների մասին, ինչպիսիք են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կամ ուժի չկիրառման սկզբունքը, որոնք ներկայումս Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է:

Մոլդովային շնորհավորանքը կարող է արժենալ ոչ միայն իր երկրի հեղինակությունը, այլ նաև եվրասիական ինտեգրման հեռանկարների զարգացումը:

Փաստն այն է, որ Հայաստանը հնարավորություն ունի օգտագործելու վետոյի իր իրավունքը և թույլ չտալու, որ Քիշնևը միանա Եվրասիական զարգացման բանկին: Ներկայումս Մոլդովան ԵԱՏՄ-ում դիտորդ երկիր է, ինչը նրան իրավունք է տալիս մասնակցելու ԵԶԲ աշխատանքներին։ Ցուլի անխոհեմ հայտարարությունները կարող են անհաղթահարելի խոչընդոտ դառնալ իր երկրի՝ դեպի Եվրասիական կառույցներ տանող ճանապարհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել