Լրագրող Աբրահամ Գասպարյանը հանդես է եկել սթափության կոչով. «Պատերազմից հետո շատ ծանր օրեր են մեզ սպասում, պիտի զինվենք համբերությամբ, հավատով, աննկուն կամքով, պիտի զինվենք՝ շատ լուրջ, դաշնակիցներ որոնենք մեր տարածաշրջանում, հզոր դիվանագիտություն կառուցենք, զոհվածների ընտանիքներին թև ու թիկունք լինենք, հոգեկան տրավմաներից բուժվենք… Բայց այդ ամենը հետո: Հիմա միայն ու միայն մեկ մեծ վերնագիր՝ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ:

Մեր համազգային առաջնահերթ շահն ունի 4 բաղադրիչ.

- Պետության ֆիզիկական փրկություն,

- Արյամբ գծված սահմանի պաշտպանություն,

- Հայության բնաջնջման վտանգի վերացում,

- Արտաքին քաղաքական ճիշտ կողմնորոշում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել