Նայում եմ մեր նահատակված ու մարտիրոսացած տղերքի նկարներին, կոկորդս չորանում ա, խոսքս՝ կիսատ մնում: Տեսնո՞ւմ եք տղերքի պայծառ ու վառվռուն հայացքները: Ախր իրենք ամեն օր մեր կողքին էին, իսկ մենք, մեր օրվա դարդերով, կույր էինք ու չէինք նկատում: Տղերքը չեն մահացել, նրանք անմահացել են, ստացել կյանք հավիտենական, որի համար մենք իբր պետք ա ապրենք, ծերանանք, հիվանդանանք, սպասենք երախտագիտություն ու միգուցե ոչինչ չստանանք: Իսկ նրանք երկրային կյանքից կտրվեցին իրենց երիտասարդ տարիքում ու ճախրեցին դեպի Տեր, որ արժանանան Երկնային արքայությանը: Բոլորիս սիրտը պատռվում է, բայց որպես քրիստոնյա եկեք ինքներս մեզ հարց տանք՝ արդյո՞ք այն պետք է պատռվի հերոսների համար, թե՞ ողջերիս համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել