Tert.am-ը գրում է․

Reddit սոցիալական կայքի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը Twitter-ում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի ավերիչ հրետակոծությանը։

Կիսվելով հրետակոծության տեսանյութով՝ Օհանյանը գրել է․ «Աշխարհը հետևում է․ արդյոք ԱՄՆ-ն կդատապարտի՞ այս ամենը, թե՞ կկանգնի բռնապետերի կողքին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել