Թշնամու դիակներ կան հայկական կողմի տնօրինության տակ։ Առնվազն դիակները ոչ մի դեպքում չպետք է հանձնվեն որպես բարի կամքի դրսևորում։ Բարի կամքի նման դրսևորում այլևս Հայաստանը չի կարող ունենալ։ Նախկինում մենք այդ աններելի սխալը գործել ենք, հիմա դրա իրավունքն այլևս չունենք։ Մենք գերիներ ունենք թշնամու մոտ (մինչպատերազմական շրջանում. խմբ․)։ Դիակները պետք է փոխանակվեն մեր գերիների հետ։ Այլ տարբերակ չի կարող լինել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել