Թշնամու դիակներ կան հայկական կողմի տնօրինության տակ, որոնք ոչ մի դեպքում չպետք է հանձնվեն որպես բարի կամքի դրսևորում


15:42 , 28 սեպտեմբեր, 2020
Թշնամու դիակներ կան հայկական կողմի տնօրինության տակ։ Առնվազն դիակները ոչ մի դեպքում չպետք է հանձնվեն որպես բարի կամքի դրսևորում։ Բարի կամքի նման դրսևորում այլևս Հայաստանը չի կարող ունենալ։ Նախկինում մենք այդ աններելի սխալը գործել ենք, հիմա դրա իրավունքն այլևս չունենք։ Մենք գերիներ ունենք թշնամու մոտ (մինչպատերազմական շրջանում. խմբ․)։ Դիակները պետք է փոխանակվեն մեր գերիների հետ։ Այլ տարբերակ չի կարող լինել։