Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից։ Ալիևն արդեն բացահայտ հայտարարում է, որ գնում է սրացման։ Ադրբեջանում մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։

Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին (հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի, որ Ալիևի ասածը շահարկում եմ), իրա հերը շուն դառնա, բայց մտածեք՝ ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։ Դե լավ, չեք ուզում մտածեք, մի մտածեք, բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ, իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։

Կարո՞ղ ա իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։
Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրականացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, մի՞թե այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները։

Հ.Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը ուղղեիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն, ապա համոզված եմ, որ իրավիճակը լրիվ այլ կլիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել