Med.news.am-ը գրում է․

Հայաստանում կորոնավիրուսի թեստավորում անցած դպրոցների ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի պատասխանները դրական էին: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Մոտ 300 ուսուցիչ այս պահին ինքնամեկուսացված է՝ կորոնավիրուսային վարակի դրական թեստ ստանալուց հետո:

Նրա խոսքով՝ դրական պատասխան ստացած ուսուցիչների մեծ մասը ախտանիշներ չունեին եւ չգիտեին, որ կարող էին վարակված լինել: Սակայն, վարակակիր լինելով, նրանք կարող էին վարակը փոխանցել աշակերտներին, որոնք իրենց հերթին կարող էին վարակել հարազատներին, այդ թվում տարեցներին, ովքեր առավել հակված են բարդությունների առաջացմանը:

Մասնագետի խոսքով՝ ուսուցիրների թեստավորումը Հայաստանում նախաձեռնել են, որ հնարավորինս նվազեցվեն վարակի տարածման ռիսկերը, սակայն դրանք լիովին կանխել հնարավոր չէ:

Դպրոցական անձնակազմի թեստավորման գործընթացը սկսվել է սեպտեմբերի 7-ից, եւ ուսուցիչների եւ այլ աշխատակիցների մոտ կեսն արդեն թեստավորվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել