Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատերազմ է հրահրում։ Միաժամանակ վերջին շրջանի ադրբեջանական ակտիվությունը ցույց է տալիս, որ պատերազմն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլեւ անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Պատճառը պարզ է․ Ադրբեջանի ղեկավարությունը Հայաստանի պողոսներից շուտ է հասկացել, որ Նիկոլը գցող է, Նիկոլի ասած որեւէ խոսքը արժեք չունի, Նիկոլի հետ անհնար է որեւէ հարցում պայմանավորվել, ու հետեւաբար նրանց պետք է Հայաստանի այնպիսի ղեկավարություն, որի հետ կարելի է բանակցել։

Մի կողմից Հայաստանն է պահանջում Նիկոլի հրաժարականը, մյուս կողմից Ադրբեջանն է ուզում պարտադրել այդ հրաժարականը։ Նիկոլի ընտրությունն է՝ ենթարկվի Հայաստանին եւ գնա խաղա՞ղ, թե՞ ընտրի Ադրբեջանի պատրադրանքը եւ գնա պատերազմի ու զոհերի միջոցով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել