Պետական կառավարման բացառապես բոլոր ոլորտները տապալած, իր «հեղափոխական» ու նախընտրական բացառապես բոլոր «խոստումները» չկատարած, հասարակության բացառապես բոլոր շերտերին խաբած, մատների վրա ֆռռացրած ու հիասթափեցրած Նիկոլ Փաշինյանը խոսում է մինչև 2050թ.-ը Հայաստանի «վերափոխման» մասին, որովհետև իր հետ քայլածներին ու պետական բյուջեն պարգևավճարների տեսքով իր հետ միասին գռփողներին պետք է համոզել, որ ամեն բան կարգին է, ինքը ոտքի վրա է, ինքը չի պատրաստվում հեռանալ: Այս խեղկատակությունը սկսվեց «սխալներից չվախենալու» մասին խոսքով, հիմա շարունակվում է 2050-ի պատրանքներով: Մինչդեռ բոլորն են հասկանում, որ խեղկատակների ռեժիմը նույնիսկ չի իմանում, թե ի՞նչ է լինելու իր հետ մեկ կամ երկու ամիս հետո: Նիկոլի թիմ կոչվածն իրոք ահաբեկված է:

Եթե Արսեն Ջուլֆալակյանի նմանը, որ ցանկացած իշխանությանը պատիվ կբերեր, կարող է մանդատը ճպպացնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու դեմքին ու հեռանալ, ապա ո՞րն է մյուսների մնալու իմաստը: «Իմ քայլում» Ջուլֆալակյանի տրամաչափի երեք հոգի էլ չկան, ինչո՞ւ պետք է կառչեն աթոռներից ու Նիկոլի ղեկավարած «Տիտանիկի» ուղևոր դառնան: Հանուն ինչի՞, որ ի՞նչ լինի, հետո ի՞նչ են անելու: Իրենք հո գիտե՞ն, որ Կանադա թռչող ինքնաթիռում ամենաշատը աներձագ Հրաչոն է տեղ ունենալու: Իսկ իրենք ի՞նչ են անելու, ինչո՞վ են զբաղվելու, ինչքա՞ն ժամանակ չեն կարողանալու փողոց դուրս գալ: Իսկ ո՞վ է պատասխան տալու՝ իրե՞նք, իսկ սահմանադրական կարգի տապալման համար ծանրագույն հոդվածներով քրեական մեղադրանքնե՞րը: Իսկ երաշխավորված բանտային տարինե՞րը:

Հասկանում եք, չէ՞, երկիրը ֆինանսատնտնտեսական կոլապսի ու պատերազմի շեմին կանգնեցրած այսպես կոչված վարչապետը գործի չի գնում, կնոջ հետ մի ողջ օր զվռնում է Երևանի կաֆե-ռեստորաններում, որ ցույց տա մարդկանց, թե սուտ են բոլոր այն լուրերը, թե կնոջ հետ խնդիր ունի, և այդ խնդիրը պայմանավորված է պաշտոնները բաժանել չկարողանալու հանգամանքով: Դրա հետ մեկտեղ պարոն վարչապետի տնազը կաշվից դուրս գալով փորձում է փրկել մեծ պայթյունով ձախողման մեջ օրեցօր համոզվող թիմ կոչվածը: Ոչ մի բանի մասին այդ թիմի պառակտման, ավելի շուտ՝ էվակուացիայի ճռճռոցը մինչև Դերբենդ լսվում է: Սա է Նիկոլ Փաշինյանին անհանգստացնող միակ բանը: Այլ բան չկա: Ինչ է լինելու իր հետ՝ ինքը գիտի: Ինչ է լինելու երկրի հետ, ժողովրդի հետ՝ թքած ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել