Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք այսօր լուսաբանել են Ռեֆորմիստների կուսակցության հանրահավաք-երթը: Բայց հիմա կարդում եմ մեկնաբանությունները և սիրտս փառավորվում է... Հարցրեք՝ ինչո՞ւ: Որով հետև մեր հանրահավաքը այնպես է կատաղացրել իշխանությանը, որ ՊՈԱԿ-ի բոլոր ֆեյքային ռեզերվները հանել են ոտքի մեր հանրահավաքի տեսանյութերի տակ հայհոյանքներ գրելու համար: Մարդիկ հանգիստը կորցրել են: Տիկնայք և պարոնայք ֆեյքեր և ոչ ֆեյքեր, ի գիտություն ձեզ արդեն վաղուց 2018 թիվը չէ: Ձեզանից վախեցող չկա ու ընկճվող նույնպես չկա: Եթե Նիկոլ Փաշինյանը ձեր հույսին է մնացել իշխանությունը պահելու հարցում, ուրեմն իշխանության դրությունը լուրջ է: Ես նույնիսկ չեմ արձագանքելու ատելությամբ լցված այդ մեկնաբանություններին, որտեղ մեզ թուրք են անվանում: Մնացեք միայնակ ձեր մաղձի հետ, իսկ մենք կշարունակենք մեր պայքարը:
#STOP_NIKOL_2020
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել