Սեպտեմբերի մեկից փոփոխություններ են տեղի ունեցել հագուստի ներկրման կարգերում, այսուհետ հնարավոր չի լինելու ԵԱՏՄ-ից դուրս երկրներից ներմուծված հագուստը մաքսազերծել կգ-ով` պետք է յուրաքանչյուր հագուստ առանձին մաքսազերծվի: Մեր երկիր հագուստ հիմնականում ներկրվում է Թուրքիայից, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, հետևաբար մոտ ապագայում մեծ խնդիրներ են առաջանալու ներկրողների համար, ինչն էլ անխուսափելիորեն հանգեցնելու է թանկացումների: Տարիներ շարունակ նախկին և ներկա իշխանությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին քիչ թե շատ ինքնաբավ տեքստիլ արտադրություն ունենալու համար, որը և աշխատատեղեր կստեղծեր, և ստիպված չէինք լինի թշնամի երկրի տնտեսությունը զարգացնելու: Չհիմնեցին, բայց փոխարենը այսօրվա քայլառաստ իշխանությունը մի կարճ ժամանակ խաբեց ժողովրդին` ստեղծելով տպավորություն, թե ամեն ինչ անում էր տեքստիլ արդյունաբերության զարգացման համար, թե երկրում իբր հիմնվում էին բամբակի դաշտեր, բացվում վերամշակման գործարաններ և կարի արտադրամասեր, իսկ իրականությունը այն է, որ բացումն ու փակումը տեղի էր ունենում նույն օրը, Նիկոլը գնում նկարվում էր դաշտերում և 《ապագա》 արտադրամասերում, որոնք այդպես էլ մնացին չմշակված դաշտեր և չբացված գործարաններ:
《Ոչինչ》 կարևորը պարտքով ասֆալտը արվում է, շոր չհագնեն էլ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել