Բրիտանիայում ճամփորդները հավերժացրել են գիշերային երկինքը զարդարած սեպտեմբերյան առաջին լիալուսինը:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, սեպտեմբերի առաջին լիալուսինը մարդիկ ասոցացնում են բերքահավաքի շրջանի մեկնարկի և հենց այդպես են անվանում են՝ «Բերքահավաքի լուսին»: Բնիկ ամերիկացիներն այն ժամանակին անվանել են Corn Moon («եգիպտացորենի լուսին»)՝ նկատի ունենալով, որ եկել է եգիպտացորենի բերքահավաքի ժամանակը:

Ակնկալվում է, որ լիալուսինն իր գեղեցկությամբ կհիացնի երեք օր անընդմեջ: Սովորաբար, այս լիալուսինը համընկնում է աշնանային գիշերահավասարի հետ, սակայն այս տարի գիշերահավասարը սեպտեմբերի 22-ին է լինելու, որին ամենամոտ լիալուսինը կլինի հոկտեմբերի 1-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել