Հենց սկզբից էլ արտահայտել եմ բացասական կարծիքս տրանսպորտի գնի թանկացման վերաբերյալ, բայց մյուս կողմից էլ ուրախ եմ, որ այս ամենը կատարվեց: Քաղաքապետի և երիտասարդ ակտիվիստների միջև տեղի ունեցածը նոր մշակույթ բերեց Հայաստան: 
Փաստացի սա այն բացառիկ դեպքերից էր, որ քաղաքացիական հասարակությունը գործնական հաջողություն ունեցավ լոկալ հարցի շուրջ:
Այ հիմա մենակ արդեն նկատվում են սադրանքոտ ու քաղաքականոտ նոտաներ, ու ոմանք ուզում են ալիքը երկարացնել, սակայն նման սրտաբուխ ընդվզումները արհեստականորեն պահել չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել