Մեր ժողովուրդը չի արժանացել բարեկեցիկ ապրելուն, որովհետեւ դրա համար ապավինել, հավատացել է կեղծ հերոսների, փրկիչների։ Վերջիններս երկիրը ղեկավարելով՝ իրենց ընտանիքներին, մերձավորներին, թիմակիցներին մեծահարուստներ են դարձրել, երկիրը՝ թշվառ։ Նույն վիճակն է հիմա, հերթական հիասթափությունը ավելի խորն է լինելու, որին հետեւելու է արտագաղթի նոր, մեծ ալիք։ Կառավարական առանձնատները վերանորոգել են, իբր դրանք հրետակոծվել էին, շտապ նորոգելու հարկ կար։ Վերանորոգվածներից մեկն էլ Փաշինյանին և նրա ընտանիքին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքն է, որը Սերժ Սարգսյանի օրոք արդեն նորոգվել էր։ Եվ այդ վերանորոգման գումարից 250 միլիոն դրամ յուրացրել է այն շինկազմակերպությունը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի հաշվապահն է։ ինչպես 2 տարի առաջ ազգիս փրկիչ ՆԻկոլն է ասել՝ Հայաստանում կոռուպցիան վերացել է։ Դումբ-դումբ-հու, էյֆորիկ կռապաշտներ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել