Հայաստանում առկա բազմաթիվ բնապահպանական խնդիրների առկայության պայմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, մի կողմ թողած իր գործառույթները, շարունակում է զբաղվել ոստիկաններին ցուցումներ տալով: Ըստ լրատվամիջոցների՝ երեկ Կենտրոն վարչական շրջանում տեսչության աշխատակիցները գրանցում և ցուցումներ էին տալիս ոստիկանությանը՝ դիմակներ կրելու հետ կապված խախտումների փաստով: Երկրում կառավարչական «բարդակը» հենց այսպես է առաջանում, երբ յուրաքանչյուր գերատեսչություն չի զբաղվում իր գործով:

Պարոնայք անտաղանդներ, եթե չունեք սեփական գաղափարներ կամ փորձ, կարող եք գոնե օրինակ վերցնել չտապալված պետությունների ձեր կոլեգա կառույցներից: Կորոնավիրուսի համավարակի շրջանում չտապալված պետությունների Շրջակա միջավայրի նախարարություններն իրենց վրա էին վերցրել դիմակներն ու ձեռնոցները որպես թափոն շրջակա միջավայրում չտարածելու և վարակի երկրորդային աղբյուրները վերացնելու գործառույթը: Իսկ մեր երկրում Շրջակա միջավայրի նախարարությունն իր ստորաբաժանումներով զբաղված էր և շարունակում է զբաղվել ամեն ինչով, բացի իր բուն գործառույթներից: Վառ օրինակ՝ նկատած կլինեք, որ փողոցներն ու այգիները ողողված են օգտագործված դիմակներով ու ձեռնոցներով: Սրանով ոչ մեկը չի զբաղվում, ոչ մեկը:

Հ.Գ. Շրջակա միջավայրի նախարարին պետք է հորդորել, որ վիքիպեդիայից քաղհան արած իր գրառումներից հրաժարվի և զբաղվի իր բուն գործառույթներով: Չնայած, ի՞նչ կարելի է ակնկալել մի պաշտոնյայից, ով մինչ օրս մեր երկրի բնապահպանական ամենասուր և ամենաքննարկվող հարցի՝ Ամուլսարի հետ կապված իր դիրքորոշումը չի հայտնել՝ շարունակելով «թիթեռ նկարելու» դիմաց հարկատուից միլիոնավոր դրամների աշխատավարձ ու պարգևավճար ստանալ:

Image may contain: nature

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել